ՀՀ-ն պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ. Ռուբինյան

Հայաստանի իշխանությունները պատրաստ են զարգացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու ԱՄՆ նախագահ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։


«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ասաց Ռուբինյանը։