Կադրային սղության խնդիր միշտ կա. Պապոյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուների հարցի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին լրագրողները հարց ուղղեցին արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների առկայության վերաբերյալ։ Հարցին ի պատասխան՝ արդյոք կադրային սղության խնդի՞ր կա, Պապոյանը նշեց․


«Կադրային սղության խնդիր միշտ կա, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ, որոնք շատ լավ նախարար կարող են լինել, բայց իրենց վերցրած պատասխանատվությունը համարեցին, որ ավելի լավ է տանել մինչև 2026 թ.։ Քաղաքական թիմից կունենանք, գուցե ոչ կուսակցության անդամ, այլ ավելի լայն առումով թիմից»։