Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը․ ՀՀ վարչապետի ելույթը՝ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կլուծի բոլոր սկզբունքային հարցերը` խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար»,– ասել է նա։