Կլինեն նոր ընտրություններ. ինչպես կլուծվի Գյումրու կառավարման հարցը․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի՝ թողնելով քաղաքի կառավարումը:


Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:


Նույն տեղեկություններով՝ իշխանությունը հակված է 2025 թվականի աշնանը Գյումրիում կազմակերպել նոր ընտրություններ: 


Ըստ լուրերի՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ վերադարձել է աշխատանքի՝ դադարեցնելով հեռավար աշխատելու՝ ավելի վաղ կայացրած որոշումը:


«Բալասանյան» դաշինքի անդամները, սակայն, շարունակում են դեռ չմեկնաբանել, թե ինչ են պատրաստվում անել: Նրանց միակ պատասխանն այս պահին այն է, որ առաջիկայում պաշտոնական հայտարարություն կանեն:


Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը «Բալասանյան» դաշինքի ցուցակից դուրս գալու արդեն 4 դիմում է ստացել: Նրանք ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք են: ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանն ասում է՝ հոկտեմբերի 25-ին հանձնաժողովը կքննարկի դրանք:


Ղազարյանը նաև հայտնել է, որ դեռևս «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից մանդատներից հրաժարվելու դիմումներ չեն ստացվել: