Մեղրիում երեքհարկանի տուն է այրվել

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոքեբաղնիք:


 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեքհարկանի տանը (յուրաքանչյուր հարկը՝ մոտ 40 քմ):


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին։ Այրվել է տունը։