Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը:


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 18-ին և 22-ին,
◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։