Երկրից թռած գեներալը վարչապետից կեղծ լուսանկար Է հրապարակել, ֆոտոշոփով հայրենիք են փրկում. Չախոյան

Երկրից թռած գեներալը վարչապետից կեղծ լուսանկար Է հրապարակել՝ Մոսկվայում հայրենասեր խաղալով։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.


«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մերօրյա փրկիչների մասին, ովքեր Մոսկվաներում վիզները ծուռ ինչ-որ քարտուղարուհուց «դաբռո» են մուրում։


Ֆոտոշոփով հայրենիք են փրկում։ Ինչքան հրապարակած լուսանկարն է կեղծ, նույնքան էլ իրենք»։


Գրառմանը կից Չախոյանը հրապարակել է Արշակ Կարապետյանի կողմից սոցցանցի էջում արված հրապարակման սքրինշոթը: