Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Թելմանի փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:


ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում և հարակից տան տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել են խորդանոցի տանիքի (մոտ 25 քմ) և հարակից տան տանիքի (մոտ 7 քմ) փայտե կառուցատարրերը։