Հոկտեմբերի 27-ի հետ կապված վերջերս քննչականում մի քանի հարց էլ ինձ են ուղղել. Գագիկ Մելքոնյան

Բացահայտված են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կատարողները, իսկ կազմակերպիչները դեռ բացահայտված չեն, որի համար նորից սկսվել է դատական գործընթաց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

 

 

«Հայ ժողովուրդը պետք է իմանա՝ ով է դրա հեղինակը, ովքեր են հեղինակները: Ես վերջերս հանդիպում ունեցա քննչական մարմինների հետ, կատարվում են աշխատանքներ: Նաեւ մի քանի հարցեր էլ ինձ են ուղղել, որոնց ես պատասխանել եմ»,-ասաց Մելքոնյանը: