Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակչում է
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի 
որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: 

Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: