Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանցու դեմ մենք այսօր կռվելու ոչ մի հնարավորություն չունենք, դրա համար ես կողմ եմ սահմանազատմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ Ադրբեջանը 20 տարի զինվում էր, մենք մասնատված էինք: Երկրապահը շարունակում է սպարապետի թողած ավանդը, հիմա էլ գտնվում ենք սահմանին, մոտ 7-8 ուղղությամբ հիմա էլ երկրապարահը պահում է ՀՀ պետական սահմանը», - նշել է Միքայելյանը: