Եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, չէր լինի տնտեսության լափումը և պատերազմը. Ասլանյան

Մենք 25 տարի առաջ այս օրը մեծ կորուստ ունեցանք։ Պատմական տեսակետից եթե նայենք, ապա ետ մղվեց մեր պետության կայացման ամբողջ պրոցեսը: Այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով 1999 թվականի Հոկտեմբրի 27-ի ոճրագործությանը։


Ըստ Ասլանյանի` հոկտեմբվերի 27-ի իրագործման մեջ մեծ ուժեր են խառնված եղել «Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա չէր լինի այն կոռուպցիան, որ այդպես աճեց, չէր լինի թալանը, չէր լինի բանակի այդքան թուլացումը ու տնտեսության այն լափումը, որ եղավ, չէր լինի նաև պատերազմը»։


Պատգամավորը կարծում է, որ մենք այսօր բռնել ենք իրական անկախության ուղին:


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան