ԱԱԾ-ում տեղի է ունեցել գերիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2024 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:


Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանն անդրադարձել է անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:


Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները:


Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվել համապատասխան որոշումներ: