Սահմանազատման շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում. ԳՇ պետ

Սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- ասաց ԳՇ պետը: