Արմավիրցի տղամարդը թմրանյութ և կանեփի բույսեր էր պահում. ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ  էին ստացվել, որ  Արմավիր քաղաքի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է կանեփ, իսկ  օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց:


Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկաններն այցելել են նշված հասցե:


72-ամյա տանտերը իրավապահներին ներկայացրել է  2 արկղ, որոնցից մեկում 26 գրամ կանեփանման չորացրած, մանրացրած զանգված էր, մյուսում՝ 51 գրամ կանեփի բույս։


Նա հայտնել է, որ արկղերից մեկում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար, իսկ կանեփի բույսը հետագայում թմրամիջոց պատրաստելու համար է: