Քյարամյան–Աղազարյան միջադեպով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն. քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ–ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ: