Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 


15 անշարժ գույք. 


2 տրանսպորտային միջոց.


1 իրավաբանական անձում մասնակցություն.


Շուրջ 315 միլիոն դրամ:


Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: