Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13.27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել. օտարերկրացի կինը հայտնել է, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում փորձում են բացել դիմացի բնակարանի դուռը, իր բնակարանի դուռը ևս փորձել էին բացել։
«Ահազանգով նշված հասցե մեկնած Արաբկիրի ոստիկանները նկատել ենք երկու երիտասարդի, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի։ Ոստիկանները նրանցից մեկին բռնել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։