«Մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից դրական ազդակներ, և գուցե մեր պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում մեծ է: Տպավորությունն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ևս խոսում է այս թեմայով, Թուրքիային պետք է կայուն տարածաշրջան»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը ու այդ գործում Թուրքիայի դերին։
Հարցին, թե ում նկատի ուներ Էրդողանը՝
նշելով, որ երրորդ պետությունները չպետք է խոչընդոտեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև
խաղաղության պայմանագրի հաստատմանը, Ջուլհակյանը ասաց. «Ես չեմ կարծում, որ ճիշտ է
անվանական նշել այն պետությունը, որը երբևէ շահագրգռված չի եղել տարածաշրջանում խաղաղությամբ,
ու Թուրքիան խոսում է հենց այդ մասին, որ կա պետություն, որը խոչընդոտում է»։
Ջուլհակյանը կարծում է, որ այժմ
աշխարհում բոլոր խոսակցությունները հենց ճանապարհների ու ռեսուրսների մասին են, թե
որևէ ռեսուրս ինչպես կարելի է աշխարհի մի կետից կարճ ճանապարհով տեղափոխել այլ կետ.
«Մենք կարող ենք տեսնել, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ հնարավորություններ է տալիս, որ տարբեր պետություններ Արևելքից Արևմուտք իրենց ապրանքները ՀՀ-ով անցկացնեն։ Այսինքն՝ եթե մենք կարողանանք մաս կազմել այդպիսի ճանապարհների, ապա դա ՀՀ-ին հասցնելու է տնտեսության ու անվտանգության այլ մակարդակի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան