Երևանում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել:


 

«Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20:10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին:


 

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:


 

Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: