Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի Զոդի Բանավան հատվածում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և գնացքը:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:


Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: