Դատարանը հաստատել է, որ Ռուբիկ Հակոբյանը «խմած է» եղել Ազգային ժողովում

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Ալեն Սիմոնյանի և գտել, որ Ալեն Սիմոնյանը չի արատավորել Հակոբյանի բարի համբավը։



Հակոբյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության, երբ ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու լինելու մասին հարցին, ասել էր, որ «երկրորդ թեկնածուն (այսինքն Հակոբյանը) իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել»։