Դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթները

Դեկտեմբերի 26-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքները նախատեսված են մինչև հունվարի 12-ը՝ Airbus 321-200 ինքնաթիռով:

 

Չվերթի տևողությունը 1 ժամ 5 րոպե է։ 


Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից: