Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել. ՄԻՊ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ԶԼՄ-ներով տեղեկություններ էին շրջանառվում, որ  ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ: ՄԻՊ-ը քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից։ 


«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: 


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված ուսումնասիրությունը շարունակվում է: 


Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա»,- մասնավորապես ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։