ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ զգուշավոր լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կամբողջականացվի և կստորագրվի։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը,
սակայն, այդ զգուշավոր լավատեսությունն էլ չունի, քանզի համարում է, որ այդ հարաբերությունները
միայն երկկողմ չեն. դրանց վրա բազմաթիվ ազդող գործոններ կան. «Ռուսաստանն ատամներով
պահելու է տարածաշրջանում իր ազդեցությունը»:
Խաչատրյանի կարծիքով՝ նպատակահարմար կլինի, որ բանակցություններն
ընթանան Արևմուտքում, բայց ստացվում է այնպես, որ դրանք տեղի են ունենում Կազանում։
Միացյալ Նահանգներն էլ իր հերթին, ակնհայտ է, մտադրություն
չունի տարածաշրջանը թողնել Թուրքիային կամ Ռուսաստանին։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար,
Խաչատրյանի կարծիքով, անհրաժեշտ է միջազգային գործընկերների օժանդակությունը, որպեսզի
նրանք պայմաններ ստեղծեն, որ Ադրբեջանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Դա ենթադրում է Հայաստանի զորեղացում։ Իսկ Հայաստանի զորեղացումը տարածաշրջանում անհնար
է։ Արևմուտքի և տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների միջև հակադրությունը շատ մեծ
է։ Հայաստանի համար ավելի ու ավելի է դժվարանում այս տարածաշրջանից դուրս պատուհան
գտնելը։ Բայց եթե ներփակվում ես տարածաշրջանում՝ բոլոր դերակատարները քեզանից ուժեղ
են, ու նրանց շահերը տարբեր աստիճաններով չեն համընկնում քեզ հետ։ Մեզ համար փրկօղակը
մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները ավելի ու ավելի զարգացնելն է»,-
ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան