Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:


Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 50 հայտ: