Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է։ Այս մասին հիշեցնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ներքին գործերի նախարարության իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։
«Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում»