«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

«Գոյ» թատրոնը  կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքի էջում հրապարակված հայտարարությունից:


«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:



 

Այդ պատճառով նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ից, «Գ» ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:


 

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ: