Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 72.5 մլն ՀՀ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Հարգելի՛ գործընկերներ,


տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։



Հավելեմ, որ մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ։