«ԼՂ հարցը սփյուռքահայության
համար ցավոտ թեմա է, իսկ ԱՄՆ-ում հսկայական հայ համայնք կա, և Թրամփը Արամ Ա Հայրապետի
հետ հեռախոսազանգ ունենալով ու ԼՂ հարցը բարձրաձայնելով՝ փորձում է իր համար ընտրազանգված
ապահովել։ Սա նաև առիթ է շեշտելու այն տարօրինակ
իրավիճակը, որ գործում է մեր հոգևոր աշխարհում, որ կա երկու կաթողիկոս»: Այս մասին
ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝
անդրադառնալով Արամ Ա Հայրապետի ու Դոնալդ
Թրամփի հեռախոսազրույցին, որում անդրադարձ չի կատարվել Հայաստանի Հանրապետությանը,
այլ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ն ՀՀ-ին
աջակցում է խաղաղության հարցում, որովհետև շահագրգռված է՝ ՀՀ-ն ժողովրդավար պետություն
է։ Ըստ նրա՝ ՀՀ-ն այսօր տարածաշրջանի ամենաժողովրդավար պետությունն է։ Աղազարյանը կարծում է, որ Հայաստանի մասնակցելը
տարածաշրջանային հարթակներին չի հակասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը.
«Մենք բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Աղազարյանը
կարծում է, որ պետք է հարաբերությունները կարգավորել՝ չմոռանալով պատմությունը։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան