Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության ենթարկվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։


Քննելով Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, խորհուրդը որոշեց այն բավարարել, ու դատավորին հայտարարվեց նկատողություն։