Արագածոտնում «Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ․ կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:


Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումատակի 2-րդ վաշտի պարեկները:


Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներից 3-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:


Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունը հավելյալ տեղեկատվություն հրապարակեց տեղի ունեցած ավտովթարի մասին։ Մասնավորապես, վթարից տուժածները 6-ն են։ Հիվանդանոց են տեղափոխվել է «Opel»-ի 65-ամյա վարորդն ու 5 ուղևորներ՝ 54-ամյա Ա. Ք.-ն, 23-ամյա Ա. Վ.-ն և Մ. Չ.-ն, 61-ամյա Ռ. Թ.-ն և 42-ամյա Գ. Ն.-ն։