Թրամփը հետևողական է լինելու ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ճանապարհների բացմանը

«Ով էլ լինի ԱՄՆ նախագահը, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը չեն փոփոխվելու։ ԱՄՆ-ին պետք են խաղաղություն, բաց ճանապարհներ, և դա նշանակում է, որ նրանք հետևողական են լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»: Այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ  նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին։


Ադամյանը նշեց, որ այսօր արդեն Բուդապեշտում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը, որում քննարկվելու են նաև Եվրոպայի հետագա գործընթացների պլանները. «Քննարկելու են, թե ինչ են անելու Թրամփի գալուց հետո։ Մակրոնն ու Շոլցը արդեն իսկ ազդանշան տվել են, թե ինչ պետք է անել... Եվրոպայում մտածում են սեփական անվտանգային համակարգ, եվրոպական բանակ ստեղծելու մասին»։


Ադամյանը հավելեց, որ Թրամփը ստիպում է, որ տարբեր երկրներ արթնանան ու սկսեն գործողությունների ծրագրեր կազմել։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան