COP29-ին մասնակցելու որոշում դեռևս չունենք. ԱԳ փոխնախարար

COP29-ին մասնակցելու  հետ կապված դեռևս որոշում չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:


«Վստահաբար այն պահին, երբ որ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք, վերջնական որոշում կա մասնակցելու կամ չմասնակցելու և ի՞նչ մակարդակով կմասնակցենք։


Եվրոպական երկրների  հայտարարությունները  COP29-ին ընդառաջ գերիների հետ կապված խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և մենք նույնպես այդ աշխատանքներն ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձիք ի վերջո վերադառնան Հայաստան»,- ասաց Կոստանյանը: