«Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում:


Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը:


Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:


Հանգամանքները պարզվում են: