Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալիևի քաղաքական վարքագիծը խուլիգանի է։ Նա Հայաստանի դեմ ունի ատելություն։ Շատ պետություններ չեն ներկայանում COP 29-ին ու իրեն խաղաղության մունետիկի թիկնոց է պետք։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Հայաստանի ՔԺԿ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ ՀՀ-ի հետ խաղաղության բանակցությունները կշարունակվեն COP29-ից հետո։
Շիրինյանի խոսքով՝ Ալիևը այլևս չի կարող ՀՀ-ից որևէ բան պոկել, որովհետև միջազգային դրություն է փոխել։
Շիրինյանը կարծում է, որ պետք
է հետևել ԱՄՆ-ից ինչ ազդակներ կլինեն, որովհետև ԱՄՆ նախագահական ընտրությունները իրավիճակ
են փոխում․ «Պետք է հետևել քաղաքական
գործընթացներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան