Այն կարծիքին չեմ, որ «մեր դեմ խաղ չկա»․ մենք քաղաքացիներին պետք է հաշվետվություն ներկայացնենք․ Թորոսյան

Եթե ընտրությունները տեղի ունենան մոտակա կիրակի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ կտանի։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին հարցումներին։

 

Պատգամավորը նկատի ունի, որ «Քաղաքացիական պայմանագիրը»  կկարողանա ընտրել վարչապետ և ձևավորել կառավարություն։

 

Պատգամավորը նաև նշեց, որ  բավարարված չեն ռեֆորմների տեմպով, պետք է ջանքեր գործադրել․ «Մեր խնդիրն է բացատրել, կանխատեսելիություն ապահովել բարեփոխումների մասով, երկկողմանի կապ ապահովել, իսկ նախընտրական փուլում նոր ծրագիր, նոր ցուցակ կլինի»։



Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան