Հիմք ընդունելով տեսածս, կարող եմ պնդել, որ Տավուշի սահմանազատման գործընթացում ՀՀ շահերը չեն տուժել․ Ստեփանյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից կազմակերպած այց Տավուշի մարզի սահմանազատված գոտի։

Կարճ ասեմ՝ տպավորված եմ կատարված և կատարվող աշխատանքով։ Հերթական անգամ, հիմք ընդունելով տեսածս, կարող եմ պնդել, որ Տավուշի սահմանազատման գործընթացում ՀՀ շահերը ՉԵՆ ՏՈԻԺԵԼ։

Նկարներում "թուրքին հանձնված" Ոսկեպարի եկեղեցին է, Կիրանցի սահմանամերձ պատը և նորակառույց դպրոցը։ Մնացած նկարները հասկանալի պատճառներով չեմ հրապարակում։