Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Գոռավան-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են VAZ (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1980 թ.) և Mercedes-Benz (վարորդ` Գ. Հ., ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները։


 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Խ․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն։


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։