Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին. ՊՆ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Այդ մասին հայտնում  են ՀՀ ՊՆ-ից:


 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին