Դաշնակցականները պետք է հասկանան՝ «ուռա հայրենասիրության» ժամանակներն անցել են

 «Իրական Հայաստանը 29,743 քառակուսի կմ-ն է։ Դաշնակցական պատգամավորները պետք է հասկանան, որ «ուռա, հայրենասիրության» ժամանակներն անցել են, և 21-րդ դարում աշխարհը սահմանների փոփոխություն չի ընդունում, ու պետք է աշխատենք իրական Հայաստանի զարգացման ու հզորացման վրա»։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճին իրական ու պատմական Հայաստանների մասին։


Բագրատյանը նշեց, որ ՌԴ-ում խնդիր դրված չէ, որ Հրվ. Կովկասում արդարության խնդիր լուծեն, այլ ՌԴ շահերը սպասարկելու խնդիրն է. «ՌԴ-ին ձեռնտու էր պահել կռվախնձորը և երկու ժողովուրդներին հպատակեցնել։ Դա ցարական Ռուսաստանից եկած աշխարհընկալման գաղափարն է, բայց մենք մեր ազգային շահերով պետք է առաջնորդվենք»։


Պատգամավորի կարծիքով՝ պետք է Հրվ. Կովկասում խաղաղությունը ապահովել առանց խոշոր գերտերությունների միջամտության, որովհետև եթե խոշոր գերտերությունները միջամտում են, ապա իրենց շահերն են սպասարկում։


 

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան