Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գեւորգյանի` «մարտի 1»-ի գործով դատական հերթական նիստը։ Նիստին ներկայացել էր միայն Արմեն Գեւորգյանը։ Մյուսների պաշտպանները փորձում էին ներկայացնել, թե իրենց վստահորդները դատավարական կարգավիճակ չունեն, իրենք էլ հանդիսանում են նախկին պաշտպաններ. դատարան են ներկայացել որպես հրավիրյալ փաստաբաններ։ Առանց մեղադրյալների ներկայության դատական նիստը հնարավոր չէր շարունակել, սակայն այն ընթացավ շուրջ 3 ժամ։ Ի վերջո դատարանը ներկայացրեց մեղադրող կողմի` նոյեմբերի 11-ի միջնորդությունը, որով վերջիններս միջնորդում են մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը փոփոխել, սակայն դա դատախազները կանեն հաջոչդ դատական նիստի ընթացքում։ Իսկ մեղադրյալների ներկայությունն ապահովելու համար դատավոր Սուրեն Պետրոսյանը որոշեց նրանց նկատմամբ հարկադրանք կիրառել եւ բերման ենթարկել դատարանը` որոշման կայացումը դնելով ոստիկանապետի վրա։
Հաջոչդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին։ Վովա Հակոբյան