«ՌԴ-ն չի ուզում, որ խաղաղության պայմանագիր կնքվի։ Դա գերտերությունների ձեռագիրն է՝ իրավիճակը լինի այնպես, որ կողմերը ունենան իրենց անհրաժեշտությունը այս կամ այն հարցի լուծման համար»։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը։
Պատգամավորի կարծիքով՝ արևմուտքը
հետաքրքրված է այստեղ խաղաղությամբ, որովհետև ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, ինչպես նաև
արևմուտքին ձեռնտու է, որպեսզի Հվ․ Կովկասում ցանկացած կոնֆլիկտ լուծվի միջազգային իրավունքի հիման
վրա․ «Արևմուտքը ձգտում է, որ տեղահանություններ չլինեն, զոհեր չլինեն»։
Աղազարյանը հավելում է․ «Շատ կարևոր է նստել Ադրբեջանի
հետ սեղանի շուրջ ու հասկանալ, թե ով ինչ է ուզում և ինքնուրույն լուծենք կոնֆլիկտը,
իսկ ՌԴ-ի հետ պահել լավ հարաբերություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան