Երևանում կրակոցներ են հնչել. 42-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում

Այսօր կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Նշվում է, որ Մանուկյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։


Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:


Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետք և կրակված 1 գնդակ:


Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։