Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով 10 նորածին է մահացել

Հնդկաստանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 10 նորածին է մահացել: Տեղեկությունը հայտնում են է «Indian Express»–ը։


Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 15-ի երեկոյան Ջհանսի շրջանի Մահարանի Լակշմիբայ բժշկական քոլեջի տարածքում, որը գտնվում է Դելիից 450 կմ դեպի հարավ: Կրակն արագ տարածվել է հիվանդասենյակում, որտեղ մի քանի օրական 55 երեխա է եղել։


Ինչպես հայտնել է փոխնահանգապետ Բրաջեշ Պատհակը, երեխաներից 10-ը մահացել են այրվածքների կամ ծխահարվելու հետևանքով:


«Տասնյոթ երեխա այս պահին բուժում է ստանում տարբեր բաժանմունքներում և մասնավոր հիվանդանոցներում», – ասել է նա:


Մահացածներից 7-ին հաջողվել է նույնականացնել, 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Մեկ երեխա համարվում է անհետ կորած։


«The Hindu»-ի տեղեկություններով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը, սակայն ստույգ պատճառը հայտնի չէ: Չի բացառվում, որ բռնկվել են թթվածնային սարքավորումները։


Հետաքննություն է սկսվել: Տուժած ընտանիքներին 500 000 ռուփի (5900 դոլար) փոխհատուցում կտրվի։