Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 18։40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ «Գարաժ մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 51-ամյա Մագթաղինե Մ․-ի վարած Nissan Altima մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Սերգեյ Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։