Արգիշտի Քյարամյանը հրաժարական տվեց

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․


Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։