Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին արդեն պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ էդգար Առաքելյանի հետ։
Նա նշեց, որ այդ մասին օրեր առաջ
վարչապետը կառավարության նիստում հայտարարեց և բնականաբար հանրության մեջ էլ կա որոշակի պահանջ և ակնկալիք, քանի որ այսօր
կան շատ հարցեր, որոնց պատասխանն ուղղվում է հենց այն մարմիններին ու նրա ղեկավարներին,
որոնք ազատվել են պաշտոնից, դա նախևառաջ մեր հասարակությունում առկա որոշակի հարցեր
են կապված և՛ իրավապահ համակարգի, և՛ կոռուպցիայի, և՛ որոշակի այլ հանգամանքների հետ։
«Կարծում եմ, որ ժամանակն էր, որ մարդիկ, ովքեր ղեկավարել
են այդ պոստերը, ունեցել են բավարար ժամանակ այդ հարցերին, խնդիրներին պատշաճ լուծում
տալու և ինչպես տեսնում ենք նաև վարչապետի հայտարարությամբ կան դեռևս լուրջ խնդիրներ,
որոնց պատճառով էլ տեղի ունեցան այդ պաշտոնանկությունները»,- ասաց քաղաքագետը։
Վերջինս նշեց, որ պաշտոնանկությունների
այս գործընթացն իր համար սպասելի էր, բայց սպասում էր, որ այդ պաշտոնանկությունները
կլինեն 2025 թվականի սկզբից, բայց դա տեղի ունեցավ մեկ-երկու ամիս առաջ և կարծում է՝
ժամանակն էր։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ այն մարդիկ, որոնք հետագայում կնշանակվեն
պաշտոնների, հատկապես ուժային կառույցներում, նրանք պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալ
և իսկապես լուծում տան այն խնդիրներին, որոնք այսօր ծառացած են, իսկ այդ խնդիրները
վերաբերում են հասարակության յուրաքանչյուր անդամի, քաղաքացու։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան