Փաշինյանը օգտագործեց իր հեղինակությունը․ պաշտոնյաներից պահանջները պետք է մեծանան

 «Կառավարության ղեկավարը օգտագործեց իր լիազորությունները ու հեղինակությունը՝ հորդորելով ոմանց հրաժարական տան և դա տեղի ունեցավ։ Ամբողջ խնդիրը այն է, թե ովքեր են այդ պաշտոններում նշանակվելու և ինչ են անելու։ Այդ ռեֆորմները պետք է իրականացվեն» Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով տարբեր նախարարությունների ու կառույցների ղեկավարների հրաժարականններին։


Ինչ վերաբերում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգին, Մեհրաբյանը ասաց  «Շատ կարևոր է, որ հեռախոսազանգ տեղի ունեցավ։ Մենք չենք տեսել, որ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ էլ է հեռախոսազանգ ունեցել Թրափը։ Ես կայուն տպավորություն ունեմ, որ մինչև ընտրությունները հայկական կողմը աշխատանքները տարավ, որ հանրապետականների հետ կապեր հաստատվեն և դրանք հաջողությամբ տարվեցին։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան