Փաշինյանի համար քաղաքական խնդիրներ էր ստեղծվել և նման որոշում կայացվեց

«Փոփոխությունները կապված էին ոլորտներում խնդիրների չլուծման հետ և Փաշինյանն էր թիրախ դառնում և դա քաղաքական առումով խնդիրներ էր ստեղծում իշխանության ղեկավարի համար։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով պետական որոշ պաշտոնյաների հրաժարականներին։ 


Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը որոշում կայացրեց փոփոխություններ իրականացնել, բայց դա չի նշանակում, որ այդ անձինք մեղավոր էին ամեն ինչում։ Դա նշանակում է, որ Փաշինյանը գտել է, որ այսպիսի փոփոխություններով հնարավոր է լինելու մարդկանց դժգոհությունների մի մասին համարժեք պատասխանել։


Ղևոնդյանը նշում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առայժմ հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն է վարելու Թրամփը մեր տարածաշրջանում, իսկ ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա քաղաքագետը նշեց «Շատ բան կախված է  նրանից, որ Թրամփը երբ գա իշխանության հունվարին ինչպիսին կլինի վիճակը ռուս-ուկրաինական պատերազմում։ Եթե Ուկրաինան լուրջ խնդիրներ ստեղծած լինի ՌԴ-ի համար, ապա Թրամփի որևէ առաջարկ կարող է  ընդունելի լինել ՌԴ-ի համար»։


Քաղաքագետի կարծիքով՝ եթե ՌԴ-ն այս ընթացքում հաջողություններ գրանցի, ապա Պուտինը չի համաձայնելու խաղաղության հասնելու որևէ առաջարկի։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան